ԳՈՎԱԶԴԻ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ GOOGLE-ՈւՄ ԵՎ YANDEX-ՈւՄ

Նոյեմբերի 14-ին և 15-ին LOFT-ում տեղի ունեցավ «Գովազի հնարավորությունները Google-ում և Yandex-ում» թեմայով թրեյնինգ: Քննարկեցինք, թե ինչու են խոշոր ընկերությունները մեծացնում համատեքստային գովազդի ծավալը նույնիսկ ճգնաժամի ժամանակ, ինչու են ստարտափները սկսում հենց համատեքստային գովազդից, ինչպե՞ս 0-ից սկսել համատեքստային գովազդային արշավ եւ մի շարք այլ հարցեր:

Դասընթաց-հանդիպումը վարում էին.

Ավետիսյան Արևիկը - Սիթիմոբիլ ընկերության համատեքստային գովազդի մասնագետ: Նախկինում՝ համատեքստային գովազդի մասնագետ Mediacom Москва միջազգային մեդիա գործակալությունում:

Թադևոսյան Լուիզան- Սիթիմոբիլ ընկերության կրտսեր մասնագետ: Նախկինում՝ գնացուցակի վերլուծաբան Маркет.РФ օնլայն հիպերմարկետում:

Դանիելյան Աննան- Սիթիմոբիլ ընկերության համացանցային գովազդի պատասխանատու: Նախկինում՝

Երկօրյա թրեյնինգի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:

Շնորհակալ ենք մասնակցության համար:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել