ԳՐԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈւՑԱԴՐՈւԹՅՈւՆԸ՝ ՀԱՆՈւՆ ԻՐ ԻՍԿ ԲՈւԺՄԱՆ
Փետրվարի 27-ին LOFT-ում բացվեց Գրետա Խաչատրյանի աշխատանքների ցուցահանդեսը: Գնելով նրա նկարներից յուրաքանչյուրը՝ ձեր լուման կունենաք նրա բուժման հարցում (բուժումը կատարվելու է Գերմանիայում, ընդհանուր արժեքը ՝ 20․000 Եվրո)։
Գրետան 16 տարեկան է, սովորում է Գ․ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի 11-րդ դասարանում ՝ գերազանց առաջադիմությամբ։ Երեխայի մոտ առկա է մանկական ուղեղային կաթված։ Ինքնուրույն սովորել է իտալերեն, նկարչություն, իսկ այժմ սովորում է մանրանկարչություն։ Ցուցադրված բոլոր նկարների հեղինակը հանդիսանում է հենց Գրետան։
Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են Լոֆթը, Հայաստանի Մշակութային հիմնադրամը և Սոֆթ ծառայությունների կենտրոնը։
Փոքր նկարների համար կարող եք վճարել՝ սկսած 3000 դրամից, իսկ մեծ նկարների համար՝սկսած 5000 դրամից։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 077-24-18-04 հեռախոսահամարին:
