ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ է Լոֆթը

https://prezi.com/kdhv_ekwtela/the_loft/

Ինչպե՞ս գտնել Լոֆթը

Մենք արդեն ունենք միանգամից երկու վիդեոուղեցույց, որոնք մանրամասն ներկայացնում են Լոֆթի հասցեն:

-http://bit.ly/1DZHLhs

-http://bit.ly/1FiQuLw

Ի՞նչ վճարային պլան է գործում Լոֆթում

Մեզ մոտ րոպեավճար է գործում. 08:00-18:00՝ 10 դր. (ժամը՝ 600 դր.), 18:00-02:00՝ 17 դր., (ժամը՝1020 դր.), 02:00-08:00 ՝10 դր. (ժամը՝ 600 դր.):

Ի՞նչ զեղչային համակարգ է գործում Լոֆթում

Այս մասին մենք պարբերաբար տեղեկացնում ենք մեր ֆեյսբուքյան էջում. բավական է միայն հետևել մեզ:

Կա՞ արդյոք տարիքային սահմանափակում Լոֆթում

Ոչ, Լոֆթը բաց է ցանկացած տարիքային խմբի համար:

Լոֆթում սպասքը ո՞վ է լվանում:

Հաստատ ոչ հաճախորդները: Լոֆթում կան մաքրուհիներ, ովքեր հոգատար տնային տնտեսուհիների պես ստանձնել են այդ պարտականությունը:

Լոֆթում թույլատրելի՞ է ծխախոտի, ալկոհոլի և խաղաքարտերի օգտագործումը:

Ոչ: Մեզ մոտ արգելված են վերևում թվարկված գործողությունները:

Որտե՞ղ գտնել առանձին սրահների վարձակալության վճարման պլանը:

Հստակ գծագրված համակարգ չունենք, քանի որ յուրաքանչյուր նախագծի և գաղափարի անհատական մոտեցում ենք ցուցաբերում: Յուրաքանչյուր առաջարկի դեպքում պարզապես անհրաժեշտ է դիմել մեզ:

Կարելի՞ է արդյոք գրադարանում առկա գրքերը հանել Լոֆթի տարածքից:

Մեր գրադարանի գրքերը կարելի է դուրս հանել միայն վերադարձնելու պայմանով՝ թողնելով անունն ու հեռախոսահամարը: Կարելի է տանել նաև այն գրքերը, որոնք շնորհանդեսի կամ քննարկումների համար են առկա: Բացի այդ, ունենք «Թող-Վերցրու» հատված, որտեղ կարելի է թողնել որևէ գիրք և փոխարենը, վերցնել մեկ ուրիշը:

Ո՞ր օրերին և ժամերին է բաց

Լոֆթը Լոֆթը բաց է շաբաթվա բոլոր օրերին և ժամերին: Այսինքն մենք աշխատում ենք երկուշաբթիից կիրակի (ներառյալ) 24 ժամ շարունակ:

Եթե կա որևէ հարց, որը շրջանցել ենք, խնդրում ենք մեկնաբանությունների դաշտում գրել:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել