ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ, ՈՎ ՆԿԱՐՈւՄ Է
Գրեթե երկու ամիս "Լոֆթ"-ի ցուցադրությունների համար նախատեսված սրահում ցուցադրված էին մասնագիտությամբ ճարտարապետ Սուրեն Առաքելյանի գեղարվեստական աշխատանքները: Ապրիլի 11-ին՝ 19։00-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ «Ճարտարապետ, ով նկարում է» հանդիպում-քննարկումը, որին ներկա էին, ինչպես ճարտարապետներ, այնպես էլ պարզապես արվեստով հետաքրքրված հյուրեր:
Սուրենը, բացի իր հեղինակած գեղանկարներց, ներկայացրեց նաև իր ճարտարապետական նախագծերը, որոնց մի մասն արդեն նյութական շինություններ են Հայաստանի այս կամ այն մասում:
Հ.Գ. Ներկայացնում ենք օրվա լուսանկարներն ու այն աշխատանքները, որոնք ցուցադրվել են Լոֆթում:
Share
