ՀԱՆԴԻՊՈւՄ-ՔՆՆԱՐԿՈւՄ HEIKO CONRAD-Ի ՀԵՏ

Հոկտեմբերի 27-ին LOFT-ում տեղի ունեցավ յուրահատուկ հանդիպում-քննարկում հայագետ Heiko Conrad-ի հետ: Վերջինս Երևան էր ժամանել ԲԵռլինից ընդամենը մի քանի օրով և եկել էր LOFT՝ կիսվելու իր հետաքրքիր գաղափարով: Նա առաջարկում է Երևանի հանդիպավայր դարձած Կասկադի աջ և ձախ կողմերում՝ ամենաներքևի հարթակից մինչև վերև մի պարտեղ սարքել, որը հոգեհարազատ կլինի Ալ. Թամանյանի՝ Երևանը որպես պարտեզների քաղաք ստեղծելու գաղափարին:

Ըստ Heiko-ի՝ մեր Կասկադը կարող է դառնալ աշխարհի հրաշալիքներից մեկը: Գաղափարը ներկայացնելուց հետո սկսվեց քննարկում և ներկաները հայտնեցին նաև իրենց անձնական տեսակետը:

Շնորհակալ ենք մասնակցության համար:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել