«CV, COVER LETTER, LINKEDIN» ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈւՄԸ ՀԱՋՈՂՈւԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ

Հոկտեմբերի 24-ին «Լոֆթ. HR ակումբ»-ի շրջանակներում իրականացավ «CV, Cover Letter, LinkedIn» ամփոփիչ հանդիպումը

Քննարկեցինք.

1. Թե ինչ կառուցվածք պետք է ունենա ազդեցիկ CV-ն, ինչպես կարելի է առավել համոզիչ դարձնել այն;

2. Cover letter-ի դասական կառուցվածքն ու այն կազմելու հիմնական քայլերը;

3. Թե ինչպես ստեղծել և հաջողությամբ կիրառել LinkedIn-ը՝ որպես կարևոր հարթակ:

Մասնակցիները հնարավորություն ստացան նաև ուղարկել մեզ իրենց CV-ները և cover letter-ները՝ պրոֆեսիոնալ, վերջնական խմբագրման համար:

Հաջորդ հանդիպումը՝ Նոյեմբերի 9-ին (https://www.facebook.com/events/186967734974345/ )

Մասնակիցների կարծիքը հանդիպման մասին.

«Ինձ հատկապես դուր եկավ սեմինարի ազատ ֆորմատը: Կարճ ժամանակահատվածում բավականին ծավալուն ինֆորմացիա ստացանք»,- Ռուբեն Քանանյան:

«Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ուզում եմ HR դառնալ», - Անի Խաչատրյան:

«Հանդիպումը տվեց այնպիսի կարևոր մանրուքների իմացություն, որոնց այնքան էլ ուշադրություն չէի դարձրել»,- Վիգեն Չիլիգարյան:

«Գիտելիքներն ու փորձն այս թեմայի շրջանակում ավելի մշակվեցին և դասավորվեցին դարակներում»,- Անուշ Դավթյան:

«Ինձ դուր եկավ նյութի անմիջական ներկայացումը: Շատ ոգեշնչեցիք»:

«Շատ ուսուցողական հանդիպում էր, նաև հաճելի մթնոլորտ: Շնորհակալություն», - Մարինա Ապրեսյան:

«Ամեն ինչ պոֆեսիոնալ էր և հոգեցած կարևոր ինֆորմացիայով: Ինձ ակումբի բոլոր հանդիպումներին կկանչեք, սպասելու եմ :) », - Մանե Մարգարյան:

Շնորհակալություն բոլոր ներկաներին ակտիվ և հետաքրքիր մասնակցության համար:

«Լոֆթ. HR ակումբ»-ի թիմ

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել