«ՀՐԱՇՔՈՎ ԼԻ ԿՅԱՆՔ» ԾՐԱԳԻՐԸ ԼՈՖԹՈւՄ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ կրթության գիտության նախարարությունը Փրոջեքթ Հարմոնի ( Project Harmony ) կազմակերպության միջոցով իրականացնում են մեկ շաբաթ տևողությամբ «Հրաշքով լի կյանք» ( Social Inclusion - Wonder Program Students' Artworks ) ծրագիրը, որը, տեղի է ունենում Լոֆթում:

ՀՀ 50 հանրակրթական ավագ դպրոցներում 14-16 տարեկան 1000 աշակերտ հնարավորություն է ունեցել ծանոթանալ 2012 թ.-ին լույս տեսած Ջ.Պալացիոյի կողմից գրված «Հրաշք» մանկական վեպին: Այն ուղղված է սոցիալական ներառմանը: Մեծ հաջողություն վայելող «Հրաշքը» մանկական վեպի հերոսը դիմածնոտային բազմաթիվ ծանր խեղումներով 10-ամյա մի ամերիկացի տղա է` Օգին, Օգյուստ Փուլմանը: Վեպը ներկայացնում է նրա վախերն ու մտահոգությունները և հասարակության կողմից որպես լիարժեք քաղաքացի ընդունվելու համար մղած պայքարը, երբ տնային ուսուցումից հետո նա սկսում է հաճախել հանրակրթական դպրոց:

Եվ ահա, գիրքն ընթերցելուց հետո դպրոցականները ստեղծագործական տարբեր լուծումներով ամփոփել են են իրենց ստացած տպավորությունները: Հիմնականում դրանք արտահայտվել են նկարների տեսքով, սակայն կան նաև քանդակներ և ասեղնագործ աշխատանքներ: Լավագույն աշխատանքները մեկ շաբաթ շարունակ գտնվելու են Լոֆթում: Այնպես որ համեցեք:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել