Գնում են

ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ. ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Աշխարհում մարդիկ այնքան տարբեր են և նրանց մեջ հաստատ կան նրանք, ովքեր հաջողության են հասել առանց մասնագիտական կրթության, առանց ծանոթի կամ առանց շփման և հաղորդակցման առանձնակի հմտությունների։ Բայց նրանց մեջ չկա ոչ ոք, ով հաջողության է հասել առանց սեփական ժամանակի կառավարման ունակության։ Բոլոր մյուս ռեսուրսները կարելի է վերականգնել կամ փոխարինել ուրիշով։ Բայց ժամանակը չի վերականգնվում և չի փոխարինվում։ Ավելին՝ մեզ տրված ժամանակը շատ քիչ է, ՇԱՏ ՔԻՉ։

Մի քանի պարզ օրինակ այն մասին, թե ինչքան սահմանափակ է մեր ժամանակը.

• Ի՞նչ եք արդեն հասցրել իրագործել հունվար ամսվա ընթացքում։ 2015-ին Դուք կհասցնեք ապրել ևս 11 այդպիսի ամիս։ Ի՞նչ եք կարծում, տարվա վերջում գոհ կլինե՞ք Ձեր արդյունքներից։

• Օրական միջինում քանի՞ ժամ եք անցկացնում հեռուստացույցի կամ համակարգչի առջև (խոսքը ոչ աշխատանքային ժամերի մասին է)։ Եթե Ձեր պատասխանն է, օրինակ, մեկ ժամ, ապա այդպես Դուք տարեկան կորցնում եք մոտ 23 աշխատանքային օր։ Իսկ չի կարելի արդյո՞ք այդ ժամանակն ավելի օգտակար ձևով օգտագործել։

• Քանի՞ գիրք եք կարդացել անցած տարվա ընթացքում։ Քանի՞սը կկարդաք ողջ կյանքում այդ տեմպով։

Մի խոսքով՝ եթե ցանկանում եք արդյունավետ օգտագործել հաջորդ 11 ամիսները, եթե ցանկանում եք, որ այս տարին Ձեզ համար դառնա լավագույնը, Դուք պետք է ներկա լինեք այս Մասթեր-Կլասին։

Մասթեր-Կլասի ընթացքում Դուք կիմանաք,

• Թե ինչու է ժամանակի կառավարումն ուղղակի անհրաժեշտություն մեր իրականության մեջ

• Թե ինչու պլանավորման Ձեր իմացած գործիքները ոչ մի արդյունք չեն տալիս

• Թե ինչից պետք է սկսել, որպեսզի վերջապես ստացվի կառավարել սեփական ժամանակը

• Թե ինչպես ժամանակի կառավարումը դարձնել հաճելի սովորություն, ոչ թե ծանր պարտականություն

• Ժամանակի կառավարման ամենաարդյունավետ գործիքների մասին

Էլ ի՞նչ է սպասվում մասնակիցներին

• Հաճելի ժամանց Loft-ի հետաքրքիր մթնոլորտում
• Նոր ծանոթություններ
• Դրական էմոցիաներ
• Գործելու, զարգանալու և լիարժեք կյանքով ապրելու ձգտում
• Անընդհատ վերադառնալու և այս ամենի միջով նորից անցնելու ցանկություն

Մասթեր-կլասն արժե ավելի քիչ քան

• Դուք կծախսեք մեկ անգամ ճաշելու համար
• Արժե այն ժամանակը, որը կարող եք խնայել ամեն շաբաթ
• Դուք վճարել եք համալսարանում ուսման մեկ օրվա համար

Ու՞մ չենք սպասում մեզ մոտ.

• Կյանքից դժգոհ և բողոքական մարդկանց
• Նրանց, ովքեր արդեն ամեն ինչ գիտեն
• Նրանց, ովքեր ցանկանում են ապրել անիմաստ և միջնակարգ կյանքով

Ո՞վ է վարելու Մասթեր-կլասը

Բիզնես-թրեյներ, մենեջմենթի և ժամանակի կառավարման մասնագետ, Էսոլարմ բիզնես թրեյինգ կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարգարյանը։

Մասթեր կլասի մասնակցության արժեքն է 3.900 ՀՀ դրամ։
Ինչպե՞ս պետք է գրանցվել.

Քանի որ տեղերը սահմանափակ են, պետք է գրանցվել նախօրոք՝ զանգահարելով՝ 095 50 97 09 հեռախոսահամարին կամ նամակ գրելով մեր ֆեյսբուքյան էջին:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել