JOURCONVERSATION / ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՐԵԿՈ
JOURconversation փորձի փոխանակման երեկոն նախատեսված է նախեւառաջ լրագրողների, մեդիա փորձագետների, ֆոտոլրագրողների, մշակութային լրագրողների եւ այն անձանց համար, ովքեր տիրապետում են ինֆորմացիային եւ աշխատում են ինֆորմացիան հանրայնացնելու դաշտում։
7 բանախոսները, ովքեր վարելու են երեկոն, ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ։ Հանդիմումը նախատեսված է 2 մասից՝ ներառյալ սուրճի եւ թեյի ընդմիջում
Բանախոսներ եւ թեմաներ
ՄԱՍ 1
1․ Հովհաննես Թեքգյոզյան- «Թատերական ներկայացում․ գրելու արվեստ եւ քննադատություն»/ գրող, դերասան
2․ Րաֆֆի Մովսիսյան-«Կինոքննադատության մետամորֆոզը»/ կինոքննադատ, "Ոսկե ծիրան" կ/փ
3․ Սագօ Արեան- «Սփյուռքահայ մամուլն այսօր․ ներկայիս խնդիրները»/ լրագրող, lradou.am կայքի խմբագիր
4․ Նազիկ Արմենակյան- «Վավերագրական երկարաժամկետ նախագծեր եւ խնդիրներ», լուսանկարիչ
ԸՆԴՄԻՋՈՒՄ
ՄԱՍ 2
1․Արման Ղարիբյան- «խտրականություն եւ վերբալ կարծրատիպեր» /լրագրող, "Լրագրողներ հանուն մարդու իրավունքների" հկ, womennet.am
2․ Սամվել Մարտիրոսյան- «Ցանցի մութ անկյունները»/ ՏՏ ոլորտի փորձագետ
3․ Անի Հովհաննիսյան-«նոր մեդիա գործիքներ, առաջնային պլանավորում»/ հետաքննող լրագրող, "Հետք" էլ․ պարբերական
Իրադարձությանը մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել: