ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Այսօր Լոֆթում կայացավ հերթական հետաքրքիր միջոցառումը՝ կավագործության վարպետության դասը: Ինչպես հայտնի է, կավն ունի լիցքաթափող և բացասական էներգիայից ձերբազատող հատկություն: Ուստի հրաշալի առիթ էր լիցքաթափվելու և, միաժամանակ, արվեստի հետ առնչվելու:

Դասի ընթացքում մեր վարպետները՝ Եվա Գևորգյանը, Անահիտ Քեչեչյանն ու Աիդա Նաջարյանը մասնակիցներին տեղափոխեցին կավային աշխարհ, որն այնքան հետաքրքիր ու բազմակողմանի է, պատմեցին կավե իրեր պատրաստելու գաղտնիքներն ու օգնեցին ստեղծել սեփական աշխատանքները: Արդյունքում ստեղծվեցին իսկապես հրաշալի արվեստի գործեր, որոնք ուղարկվեցին թրծվելու, իսկ որոշ ժամանակ անց վերադարձան իրենց տերերի մոտ:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել