ԿԱՅԱՑԱՎ «ԱՌԱՆՑ ԿԱՊԻՏԱԼ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԹՐԵՅՆԻՆԳԸ
Երեկ՝ մարտի 31-ին, Լոֆթի հիմնական սրահը լի էր նպատակասլաց երիտասարդներով, ովքեր եկել էին հասկանալու, թե ինչպես կարելի է հիմնել բիզնես առանց կապիտալի: Թրեյնինգը կազմակերպել էր Ռազմավարական բիզնես ընկերությունը: Հանդիպումը հետաքրքիր էր իր անմիջականությամբ, բանավեճերով և թեժ քննարկումներով: Ի դեպ թրեյնինգը նաև բարեգործական էր: Գոյացած եկամուտի մի մասն ուղղվեց Սամվել Միրզոյանի բուժմանը (16 տարեկան․ ախտորոշումը՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ):
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին, նաև Bridge of Health Armenia-ին: Հուսանք՝ թրեյնինգները շարունակական բնույթ կկրեն և մենք նորից ու նորից առիթ կունենանք հանդիպել խելացի մթնոլորտում:
