ԿԱՅԱՑԱՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ

Ապրիլի 1-ը Լոֆթում բարեգործական էր: Այս անգամ «40 բարության օր» իրադարձության շրջանակներում կազմակերպվել էր բարեգործակն պարային երեկո:

Yerevan Dance Studio-ն՝ հանձինս Անուշ Սարգսյանի և Արթուր Զաքարյանի (Մարատիչ), համատեղ Bridge of Health Armenia -ի, իրականացրեց եռանդուն, ակտիվ պարային միջոցառում, որից գոյացած ամբողջ եկամուտն ուղղվեց 16-ամյա Սամվել Միրզոյանի բուժմանը (ախտորոշումը՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ): Միջոցառման մասնակիցները սովորեցին պարել բաչատա, սալսա և զումբա՝ շնորհիվ Երևան պարային ստուդիայի պարուսույցներ Մանվել Բաբայանի և Արտակ Զաքարյանի: Շնորհակալություն գեղեցիկ երեկոյի համար:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել