ԿԱՅԱՑԱՎ «ԴՈւ՝ ՈՐՊԵՍ ԹԵԿՆԱԾՈւ. Ինչպե՞ս ինքնադրսևորվել հարցազրույցի ժամանակ» ԹՐԵՅՆԻՆԳԸ

Օգոստոսի 29-ին «Լոֆթ»-ի թրեյնինգի սրահում կայացավ «Դու՝ որպես թեկնածու. Ինչպե՞ս ինքնադրսևորվել հարցազրույցի ժամանակ» հանդիպումը:

Քննարկեցինք, թե ինչպես է պետք դրսևորել սեփական հատկանիշներն ու գիտելիքները հարցազրույցների ժամանակ և թե ինչպես լավագույնս ներկայանալ: Մեր հատուկ հյուրերը («Արդշինբանկ» ՓԲԸ HR առաջատար մասնագետներ Տաթևիկ Սմբատյան և Մերի Բաղդասարյան, «Զիգզագ» Ընկերության ՄՌ ղեկավարի օգնական Նելլի Մարգարյան) տեղում անցկացրին հարցազրույցներ մասնակիցների հետ՝ առավել գործնական հիմնավորելով քննարկված նյութը:

Մասնակիցներից մի քանիսը հանդիպման մասին.

«Հանդիպումը տվեց HR-ային գիտելիքներ, ինձ որոշակիորեն պարզ դարձավ նրանց հոգեբանությունը: Գումարած ստացա հիմնական գիտելիքներ թեկնածուի գրագետ պահելաձևի մասին»,- Մերի Էվանեսյան :
«Հանդիպումն ինձ տվեց բավականին ինֆորմացիա և վստահություն հարցազրույցներին պատրաստվելու համար»:

«Հանդիպումը տվեց հիմնարար պատկերացում հարցազույցների ժամանակ պահվածքի մասին»:

«Անկեղծ ասած երկրորդ անգամ եմ այստեղ թրեյնինգի և, ասեմ, որ շատ օգտակար և կիրառելի են թեմաները: Վստահ եմ, որ այն կօգնի կիրառել գործնականում և հաջողությամբ անցնել հարցազրույցի փուլը»,- Արմինե Առաքելյան:

«Հանդիպման շնորհիվ պատասխաններ ստացա իմ անցած հարցազրույցների հետ կապված, թե որ հարցը ինչ նպատակով էր տրվել, ինչպես նաև վստահություն ձեռք բերեցի հաջորդ հարցազրույցներին մասնակցելու համար»,- Տիգրան Դանիելյան:

Շնորհակալ ենք ներկաներին ակտիվ և հետաքրքիր մասնակցության համար:

Լուսանկարները՝ Sannie Studios Photography

Հ.Գ. Ակումբի մասնակիցների մեծամասնության խնդրանքով հաջորդ հանդիպումը կրկնություն կլինի՝ «Ինչպե՞ս կազմել CV/cover letter» թեմայով: Այս հանդիպումից հետո արդեն կսկսենք HR-ային թեմաների շարքը՝ մասնագետների և HR-ով հետաքրքրվող անձանց համար:

Եթե ցանկանում եք միանալ HR ակումբին և տեղեկացված լինել բոլոր նորություններին՝ goo.gl/lV8wpi

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել