ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՐՑԱԶՐՈւՅՑՆԵՐ. 7 ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԱՆՋ HR-ԻՆ» ՀԱՆԴԻՊՈւՄԸ

Քննարկեցինք, թե ինչպես պետք է կազմակերպել պրոֆեսիոնալ հարցազրույցը, ինչպես նաև, թե ինչ հիմնական պահանջներ կան հարցազրուցավարի նկատմամբ:

Հարցազրույցներ անցկացվեցին անմիջապես ներկա մասնագետների կողմից: Այնուհետև՝ բուռն քննարկում, դրական և բացասական կողմեր, ինչն էր ճիշտ, ինչը սխալ, ինչ բաց թողնվեց և այլն:

Մասնակիցներից մի քանիսը «Հարցազրույցներ. 7 կարևոր պահանջ HR-ին» հանդիպման մասին.

«
Մեծ գիտելիքներ ձեռք բերեցի HR ոլորտի և հարցազրույցների անկացման մասին»,- Ա. Պողոսյան:

«Ինձ մոտ որոշակի բացեր կային, որոնք այս հանդիպման շնորհիվ լրացվեցին», - Ս. Արևիկ:

«Հանդիպումը տվեց նոր կարծիքներ և խորհուրդներ, որոնք կկիրառեմ իմ հետագա աշխատանքի ընթացքում»,- Զ. Նազելի:

«Ինձ համար կարևոր էր պրակտիկ HR մասնագետների հետ հանդիպումը և փորձի արդյունավետ փոխանակակումը»,- Գ. Մկրտչյան:

«Բավական շատ ինֆորմացիա ստացա HR մասնագետների մասին, մտածում եմ՝ հետագայում HR-ն ընտրել՝ որպես 2-րդ մասնագիտություն»:

«Որպես անձ, ով ավելի հաճախ հանդես է գալիս որպես աշխատանքի դիմող թեկնածու, իմացա մի շարք սկզբունքների և գաղտիքների մասին, որոնք կիրառվելու են իմ նկատմամբ: Ավելի պատրաստ կլինեմ հետագա մարտահրավերներին», - Ա. Դավթյան:

Հաջորդ հանդիպումը՝

16/11-ին՝ երկուշաբթի,խոսելու ենք ուսանելու և աշխատանք փնտրելու պրոցեսումLinkedIn-ի կիրառելիության մասին:


Թեման ներկայացնելու է հատուկ հրավիրյալ մասնագետ՝ Հարրի Գևորգյանը:

Մանրամասն այստեղ՝ https://www.facebook.com/events/521025451393981/522166504613209/


Հետագայում կրկին կանդրառնանք մասնագիտական թեմաներին՝ ամենայն հավանականությամբ «Անձնակազմի մոտիվացիա»:


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ


Լոֆթ HR ակումբ / https://www.facebook.com/groups/hrclubloft/

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել