MAPPY-Ի ՎԱՐՊԵՏՈւԹՅԱՆ ԴԱՍԸ՝ «ԳՏԻՐ ՔԵԶ ՔՈ ԱՓՍԵՈւՄ» ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ
Սեպտեմբերի 8-ին «Լոֆթ»-ի կլոր սեղանն ամբողջությամբ պատված էր բազմերանգ ներկերով, ափսեներով և վրձիններով. Mappy-ն վարպետության դաս էր անցկացնում և կիսվում էր սեփական փորձով: Վարպետության դասի մասնակիցները, բացի հրաշալի և արդյունավետ երեկո անցկացնելուց, նաև ստեղծեցին իրենց handmade ափսեները՝ յուրահատուկ նկարներով:
Այս պահին «Լոֆթ»-ում շարունակվում է Mappy-ի «Գտիր քեզ քո ափսեում» շարքի ցուցադրությունը (ափսեները ենթակա են վաճառքի):
Share
