ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆԻ 90 ԲԱՐՈւԹՅԱՆ ՐՈՊԵՆ LOFT-ՈւՄ

«69.120 բարության րոպե» նախագծի հինգերորդ շաբաթվա ընթացքում մեզ միացավ Լիլիթ Բլեյանը, ով Մարտի 12-ին ելույթ ունեցավ LOFT-ի բեմում: Երեկոյի ընթացքում հնչեցին մեզ քաջ ծանոթ մի շարք կատարումներ, սակայն Լիլիթը նաև անակնկալ էր պատրաստել իր հանդիսատեսի համար և առաջին անգամ ներկայացրեց մանկական հեղինակային երգ:

Համերգի ամբողջ ընթացքում նվագակցում էր բելգիահայ հայտնի կիթառահար Տիգրան Տեր Ստեփանյանը:

Շնորհակալ ենք մասնակցության համար: Հիշեցնենք, որ համերգից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է փոքրիկների, ովքեր ունեն առողջական խնդիրներ: Եվ քանի որ հանգանակությունների հատուկ արկղը բացվելու է միայն բարեգործական նախագծի ավարտին, չենք կարող նշել, թե հստակ որքան գումար է հավաքվել նշված համերգային երեկոյից:

Լուսանկարները՝ David Jotyan Photograpy

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել