ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ ԲԱՐՈւԹՅԱՆ 120 ՐՈՊԵՆ LOFT-ՈւՄ

Մարտի 5-ին՝ գարնան առաջին շաբաթ օրը, Լիլիթ Պիպոյանը LOFT-ում ելույթ ունեցավ «համերգազրույց»-ով: «Համերգազրույց»-ը բարեգործական էր և LOFT-ի «69.120 բարության րոպե» նախագծի չորրորդ շաբաթվա գլխավոր երաժշտական մասն էր կազմում:

Երեկոյի ընթացքում հնչեցին սիրված և հարազատ դարձած կատարումներ, իսկ արդեն ավարտին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ շփվելու սիրելի երգչուհու հետ:

Շնորհակալ ենք Լիլիթ Պիպոյանին՝ մեր բարեգործական նախաձեռնությանը միանալու, իսկ ներկաներին՝ մասնակցության համար:

Լուսանկարները՝ Մերի Համբարձումյանի

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել