LOFT-Ը ՀՅՈւՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀՊՄՀ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Մարտի 25-ին Լոֆթի տնօրեն Արևիկ Համբարձումյանը հանդիպեց ՀՊՄՀ սոցիալ-մշակութային բաժնի ուսանողների հետ։ Վերջինս ներկայացրեց Լոֆթի զարգացման փուլերը, պատմեց ընթացքում ծագած բարդությունների և հաղթահարումների մասին, ինչպես նաև պատասխանեց ուսանողների հարցերին։
Հուսով ենք՝ հանդիպումն արդյունավետ եղավ, և Ա․ Համբարձումյանի փորձի փոխանակումը օգնեց առավել սիրել սեփական մասնագիտությունը։
"Լոֆթ" թիմը միշտ ուրախ է հյուրընկալել երիտասարդների, ովքեր մեզ պես փորձում են մի գույն հաղորդել մեր երկրին։
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
Share
