LOFT-Ի ՈւՐԻՇ ՕՐԸ
Հոկտեմբերի 2-ին LOFT-ը հյուրընկալել էր տաղանդավոր երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանին, Արտյոմ Մանուկյանին և Վարդան Հովսեփյանին՝ այդպիսով լոֆթեցիներին ընձեռելով հնարավորություն շփվելու նրանց հետ: Մեզ մոտ տիրում էր ջերմ և մտերմիկ մթնոլորտ, որն ապահովում էր Արտոյի յուրահատուկ հումորը, Արտյոմի խորը պատմությունները և Վարդանի բարեհամբույր ժպիտը:
Լոֆթի ուրիշ օրը կայացավ: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ շփվել, ինչպես նաև լուսանկարվել սիրելի երաժիշտների հետ: Երեկոյի ընթացքում նրանք նաև լցրին մեր տարածքը հաճելի և յուրօրինակ երաժշտությամբ, իսկ միջոցառումը եզրափակվեց Արտոյի՝ հրաշալի և յուրահատուկ կատարումով (շշերով):
Հիշեցենք, որ LOFT-ն այս երեկոն նախաձեռնել էր Music of Armenia-ի օգնությամբ:
