LOFT-ՈւՄ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ» ԷՐ

Փետրվարի 27-ին Բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը և LOFT-ն իրականացրին ստեղծագործական յուրահատուկ մրցույթ՝ երիտասարդների համար:

Մասնակցում էին ԵՊԲՀ և այլ բուհերից ուսանողներ: Մրցույթը բաղկացած էր 4 փուլից, որի արդյունքները գնահատում էր ժյուրին:

Ժյուրիի կազմում էին ԵՊԲՀ ՈւԽ նախագահ Անին, փոխնախագահ Ալեքսը և ԵԹԿՊԻ-ի ՈւԽ ակտիվ անդամ, թատրոնի բաժնի ղեկավար Գալուստը:

Թիմային խաղի ավարտին առավելագույն միավորներ հավաքած 2 թիմ պարգևատրվեց ԵՊԲՀ ՈւԽ-ի և Լոֆթի կողմից պատրաստած նվերներով: Ի դեպ, հաղթանակած թիմի ստեղծագործությունը կտպագրվի «Մեդիկուս»-ի էջերում։

Խաղի նպատակն էր երիտասարդների մոտ զարգացնել ստեղծագործական հմտություններն ու թմային խաղի ունակությունը:

Շնորհակալ ենք ուրախ ժամանցի և մասնակցության համար:

Լուսանկարները՝ ԵՊԲՀ ՈՒԽ ստոմ. ֆակ.

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել