ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Եվ այսպես, LOFT-ը գտել է իր լուսանկարչության ակումբի պատասխանատուին ու պատրաստ է ազդարարել ակումբի բացումը: Լուսանկարչության ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին` ժամը 19:00-ին, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան պատասխանատուի և միմյանց հետ, կծանոթանան ակումբի նպատակներին և առաջիկա ծրագրերին:
Լուսանկարչության ակումբը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են նկարել: Եվ բոլորովին կարևոր չէ՝ սկսնակ ես, թե՞ պրոֆեսիոնալ, ունես անհրաժեշտ գիտելիքներ, թե՞ ոչ և անգամ կարևոր չէ՝ ունես լուսանկարչական ապարատ, թե՞ ոչ:
Ո՞վ է վարելու ակումբը՝
Անի Սարգսյանը - երիտասարդ, վառ կերպար, ով վաղուց է սկսել զբաղվել լուսանկարչությամբ և մինչև այժմ էլ ուսումնասիրում է տվյալ ասպարեզի գաղտնինքերը: Նա հասցրել է հավաքել բավարար փորձ ակումբի մասնակիցների հետ կիսվելու համար: Անին ունի սեփական լուսանկարչական կազմակերպություն՝ Sannie Studios Photography-ն, որի շրջանակներում իրականացնում է մի շարք ֆոտոծառայություններ: Ի դեպ, համագործակցում է նաև Լոֆթի հետ:
Ի՞նչ կտա ակումբը մասնակիցներին՝
- Նոր տեսական գիտելիքներ լուսանկարչական արվեստի վերաբերյալ
- Գիտելիքների գործնական կիրառություն
- Լոֆթի լուսանկարչական միջոցառումներ իրականացնելու ազատություն
- Հանդիպում ոլորտի հայտնի և նշանառու մարդկանց հետ
- Նոր ընկերներ
Ի՞նչ վճարային համակարգ է գործում մասնակիցների համար ակումբի շրջանակներում՝
Ինչպես արդեն գիտեք, Լոֆթում գործում է րոպեավճարային համակարգ: Ակումբի մասնակիցները նույնպես կմասնակցեն դասընթաց-հանդիպումներին րոպեավճարի սկզբունքով, միայն թե այս դեպքում ստանալով՝ 10 % զեղչ:
Սպասում ենք բոլոր-բոլորին՝ անկախ տարիքից և սեռից: