ԼՈՒՍՆԱՅԻՆ ԵՐԵԿՈ (ԲՈՒՍԱԿԵՐԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ)
"Լոֆթ"-ը, շարունակելով պահպանել յուրահատուկ երեկոների տրամադրությունը, այս անգամ հրավիրում է Ձեզ մասնակցելու "Լուսնային երեկո(բուսակերական ընթրիք)"-ին, որը կվարի յոգայի ուսուցիչ, 18 տարվա բուսակեր Վահագն Վարդումյանը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մասնակցության տեղերը սահմանափակ են:
Երեկոյի ողջ առանցքում հաշվի առնելով 8 թիվը, ընթրիքը նախատեսված է ընդամենը 18 անձի համար։
Ընթրիքին կմասնակցեն առաջին 18 գրանցվողները, ովքեր կզանգահարեն (041) 40 88 64 հեռախոսահամարին եւ նախապես կամրագրեն իրենց տեղը։
Երեկոյի մուտքի վճարն է՝ 2880 դրամ։
ԵՐԵԿՈՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
18:18 - սկսում ենք կտրտել բանջարեղենը, վառում ենք արոմատիկ մոմն ու միացնում հանգիստ երաժշտությունը:
18:28 - կաթսան սկսում է տաքանալ ու առաջին "զոհերը" մտնում են կաթսան, հետո մի քանի րոպեն մեկ ավելացվում են մյուս բաղադրիչները:
18:38 - ստուգայց ենք անում կաթսա` կարճ բացելով ու նայելով, թե "ով" ինչ վիճակում է, զուգահեռ սկսում ենք անշտապ սեղանը դասավորել (չմոռանալով նաև մոմերը):
18:48 - սալօջախն արդեն թուլացնում ենք և սարքում թան բոլորի համար
18:58 - անջատում ենք սալօջախն ու սկսում մոտենալ սեղանին, սկսում մեր բուսակերական ընթրիքը:
19:28 - ընթրիքը գրեթե ավարտված է, տեսասրահն էլ արդեն սպասում է, որ սկսենք դիտումը (մի շատ ուրախ մուլտֆիլմ):
20:58 - այս երեկոն ավարտվում է, սակայն սա դեռ բուսակերական երեկոների շարքի ընդամենը սկիզբն է:
