ԻՆՉՈւ՞ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹԸ ԿՈՉՎՈւՄ ԱՎԱԳ. քննարկում
«69․120 բարության րոպե» նախագծի շրջանակներում վերջին թեմատիկ քննարկումը տեղի ունեցավ Մարտի 25-ին։
«Լոֆթ»-ը հյուրընկալել էր «Զանգակներ» համույթի և «Ովսաննա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Շահե Քեշիշյանին։
Զրույցի թեման Ավագ Շաբաթն էր՝ մասնավորապես Ավագ Հինգշաբթին (տե՛ս տեսանյութը)։ Խոսեցինք այն մասին, թե ինչ խորհուրդ են կրում Ավագ Շաբաթի բոլոր օրերը՝ առանձին-առանձին, ինչպես է ավարտվում Մեծ Պահքը և այլն։
Շահե Քեշիշյանը նաև պատասխանեց ներկաների հարցերին և, եթե ժամանակն անսահմանափակ լիներ, քննարկումը դեռ շատ երկար կձգվեր։
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
Share
