Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

«ՄԵԿ, ԵՐԿՈՒ, ԵՐԵՔ»․ ֆիլմի դիտում եւ քննարկում Արման Երիցյանի հետ

Այս տարվա «Ոսկե ծիրան» կ/փ-ի Հայկական համայնապատկեր անվանակարգի «Լավագույն վավերագրական» ֆիլմ ճանաչվեց «Մեկ, երկու, երեքը․․․»։

Լոֆթը սիրով հրավիրում է ֆիլմի դիտման-քննարկմանը, որին ներկա կլինեն ռեժիսոր Արման Երիցյանը եւ ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը։

ՄՈՒՏՔԸ՝ ԱՆՎՃԱՐ
——————————
«Մեկ, երկու, երեքը․․․» ներկայացնում է յուրահատուկ ծերերի յուրօրինակ պատմությունները, ովքեր ունեն ընդհանրական հետաքրքիր համայնք․ նրանց միավորում է պարային խումբը, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում։

Ամեն մի կերպարի անձնական պատումը ներկայացվելով՝ հմտորեն միահյուսվում է գլխավոր հերոսի շուրջը: Չնայած ամեն պատմություն խիստ անձնական է, և Ընտրյալների պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով, ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումները ընդհանրական են: Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք: Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել։
————————————-
Պրոդյուսեր(ներ)` Վարդան Հովհաննիսյան, Իննա Սահակյան, Յուլյա Գրիգորյանց, Ֆաբիան Գասմիա, Ֆրոդ Սոբսթադ

Ռեժիսոր ` Արման Երիցյան

Սցենարի հեղինակ` Արման Երիցյան

Օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան

Երաժշտությունը` Ալեքանդր Իրադյան

Հնչյունը` Գևորգ Պետրոսյան

Մոնտաժը` Տիգրան Բաղինյան

Արտադրող ընկերություն` Bars Media Documentary Film Studio

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել