Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

MELOMAN MUSIC QUIZ ԼՈՖԹ-ՈւՄ

Լոֆթ թիմը, համատեղ Արմեն Մուրադյանի, հրավիրում է բոլորին ինտելեկտուալ երաժշտական երեկոյի: Ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, 19:00-ից ամբողջ շաբաթվա աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարելի է թոթափել մեզ հետ՝ մասնակցելով 24 հարցից բաղկացած music quiz-in:

Quiz-ի ժամանակ մասնակիցները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուրին կտրամադրվի նախօրոք պատրաստված թերթիկ, որտեղ պետք է նշել ճիշտ պատասխանները: Միջոցառման ընթացքում կհնչեն մի շարք երաժշտական դրվագներ: Ամեն դրվագից առաջ հաղորդավարը կտա որևէ հուշում և կամ կներկայացնի հետաքրքիր պատմություն կատարող խմբի/կոմպոզիտորի մասին:

Ինչպես գիտեք, Լոֆթ-ն ինքազարգացման կենտրոն է, հետևապես այս խաղն էլ ինքնազարգացման նպատակ է հետապնդում: Muzic Quiz-ից հետո քո երաժշտական գիտեիքները, միանշանակ, կավելանան, և դու հաստատ կգտնես երաժշտական ճաշակով քեզ համապատասխան ընկերներ: Հաղթողին սպասում է անակնկալ, իսկ բոլոր մասնակիցներին՝ բարձր տրամադրություն և բարձրաճաշակ երաժշտական երեկո:

Ի դեպ, հետագայում Music Quiz-երը շարունակական բնույթ կկրեն, և մենք արդեն կառաջարկենք թեմատիկ երեկոներ, նաև սիրով կլսենք քո առաջարություններն ու քննադատությունները: Սիրով սպասում ենք:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել