MERSOFT-Ը LOFT HR ԱԿՈւՄԲՈւՄ՝ HRMS ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ինչպես գիտենք Լոֆթ HR ակումբը 2 ուղղություն ունի՝ թեկնածուներ և մասնագետներ: Առաջին դեպքում ակումբի նպատակն է օգնել և ձևավորել աշխատանքի դիմելու ճիշտ և գրագետ մշակույթ, իսկ երկրորդ դեպքում՝ ամրացնելու Հայաստանի HR մասնագետների ցանցը և ներգրավելու HR-ային գործիքներով հետաքրքրվող ցանկացած անձի:

Հենց այս երկրորդ նպատակին էր ուղղված Լոֆթ HR ակումբի և «Մեր Սոֆթ» ծրագրային ապահովում ստեղծող ընկերության համատեղ հանդիպումը: «Մեր Սոֆթ» ընկերության ներկայացուցիչները հրավեր էին ստացել ներկայացնելու Մարդկային կապիտալի (ռեսուրսների) ավտոմատացված կառավարման համակարգը (HRMS, HCMS): Այս համակարգը հնարավորություն է տալիս ընկերությունների աշխատակիցների մասին բոլոր տվյալները հավաքել ընդհանուր բազայում և արդյունավետ կառավարել ամբողջ անձնակազմը:

Հանդիպմանը ներկա էին 50+ մասնակից` HR ղեկավարներ, HR մասնագետներ, ինչպեսնաևտարբերընկերությունների CEO-ներ: Նրանց թվում էին ARGE, Goldsgym, Areximbank, Gafeschian, Megafood, Yerevan City և էլի շատ ընկերությունների HR ղեկավարները:

Շնորհակալ ենք բոլորին ներկայության, իսկ «Մեր Սոֆթ»-ին նման արդյունավետ ծրագրի ներկայացման համար:

HRMS համակարգի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝ http://goo.gl/dp8gcj

Միացեքմերակումբիֆեյսբուքյանխմբին՝ https://www.facebook.com/groups/hrclubloft/

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել