ՄԳԻՄՕ-Ի ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈւՄԸ LOFT-ՈւՄ
Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի ունեցավ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ռուսերեն հապավումը՝ ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 300-ից ավելի մասնակիցներ՝ շուրջ 50 երկրից:
Ֆորումի բացման արարողությանը հաջորդած միջոցառումներից մեկը տեղի ունեցավ LOFT-ում՝ Հոկտեմբերի 22-ին: Մենք հյուրընկալել էինք, ինչպես ՄԳԻՄՕ-ի շրջանավարտներին, այնպես էլ ուսանողներին, ովքեր ծանոթացան և ներկայացրին իրենց աշխատանքային գործունեությունը՝ նոր համագործակցություններ ստեղծելու նպատակով: Երեկոյի ընթացքում մասնակիցներից ոմանք պարգևատրվեցին մեդալով: Կարելի է ասել, որ սա ինչ-որ չափով նաև փորձի փոխանակում էր:
Հաճելի երեկոն ուղեկցվեց «Միրզոյան Կվարտետ»-ի ու «Վիգեն և ընկերներ»-ի երաժշտությամբ:
Հ.Գ. Հանդիպման ընթացքում ներկայացվեց MJ ամսագիրը, որտեղ տեղ էր հատկացված նաև LOFT-ին:
