ԱՅՍՊԻՍԻ MOVIE QUIZ ԵՐԵԿՈ ԼՈՖԹ-ՈւՄ
Մայիսի 29-ին Լոֆթ-ի գրեթե ամբողջ տարածքում հավաքվել էին կինոմաններ, ովքեր եկել էին մրցելու, ապացուցելու իրենց հիանալի գիտելիքներն այս ոլորտում և պարզապես հաճելի երեկո անցկացնելու:
Շաբաթվա վերջին աշխատանքային օր, անձրև և կինո. հրաշալի համադրություն է, այնպես չէ՞: Ուրեմն առանց նկարագրելու էլ կարելի է պատկերացնել, թե ինչ ուրախ էր մեզ մոտ:
Մասնակիցները բաժանվեցին խմբերի և այն բանից հետո, երբ բոլորը զբաղեցրին իրենց տեղերը, սկսվեց «կինոն»: Movie Quiz-ի հարցերը բարդ էին և հեշտ, տարբեր ու նման միաժամանակ, իսկ ա՛յ տպավորություներն ամեն անգամ նոր էին: Հատկապես հրաշալի էր, երբ մասնակիցները բարձր բացականչություններով դիմավորում էին սիրելի ֆիլմի որևէ հատվածին, սաունդթրեքին կամ պոստերին, և նույնքան հրաշալի էր, երբ ամբողջ թիմը միասին էր պայքարում հաղթանակի համար: Բայց արդյունքում հաղթեց ընդամենը մեկ թիմ, ում և հաճելի նվերներով ճանապարհեցինք:
Հուսով ենք` իսկապես լավ ժամանակ անցկացրիք:
Հատուկ շնորհակալություն կազմակերպիչներ Նարեկին և Նորայրին:
