Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

MOVIE QUIZ/ ԿԻՆՈՎԻԿՏՈՐԻՆԱ ԵՐԵԿՈ ԼՈՖԹ-ՈւՄ

Կինոմաննե՜ր, ուշադրություն,

Մայիսի 29-ին՝ 20։00-ին Լոֆթ-ում տեղի կունենա Movie Quiz/Կինովիկտորինա, որը, թերևս, կարող է դառնալ ուրբաթօրյա հանգստի լավագույն միջոցը: Կինովիկտորինայի ընթացքում միջոցառման մասնակիցները կբաժանվեն առանձին թիմերի , որոնցից յուրաքանչյուրը կազմված կլինի 6 անդամից (մասնակցել կարող են նաև արդեն կազմավորված թիմերը): Նրանք կմրցեն միմյանց հետ և արդյունքում պարզ կդառնա հաղթող թիմի անունը, ում և հաճելի անակնկալներ են սպասվում:

Մասնակցիր, եթե տեղեկացված ես ֆիլմաշխարհի նորություններին, ծանոթ ես ֆիլմասպարեզի ներկայացուցիչներին և քեզ համարում ես գիտակ այս հարցում: Մասնակցիր նաև, եթե այդքան էլ գլուխ չես հանում ֆիլմերից, բայց ուզում ես հաճելի ժամանց անցկացնել, չէ՞ որ արդյունքում գիտելիքներդ քիչ թե շատ կավելանան:

Մուտքը՝ 1500 դրամ + անվճար թեյ, սուրճ, քաղցրավենիքներ ու կրեկերներ

Սիրով սպասում ենք բոլորին: Միայն թե խնդրում ենք նախօրոք ամրագրել տեղերը՝ զանգահարելով 055 024 025 հեռախոսահամարին կամ պարզապես գրելով մեկնաբանության դաշտում (կարող եք գրանցել նաև արդեն կազմավորված թիմեր): Համեցեք:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել