ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 134 ԲԱՐՈւԹՅԱՆ ՐՈՊԵՆ LOFT-ՈւՄ

-Մեջքը՝ ուղիղ, գլուխը՝ բարձր, խնդրում եմ: Ա՛յ այսպես հրաշալի է: Կարող ենք սկսել:

Փետրվարի 13-ին Նազենի Հովհաննիսյանը LOFT-ում վարեց «Խոսքի մշակույթը և դրա կիրառումը» խորագրով թրեյնինգ:

Այն LOFT-ի «69.120 բարության րոպե» նախագծի առաջին միջոցառումն էր, որի հասույթն ամբողջությամբ ուղղվեց բարեգործության:

Թրեյնինգին ներկա էին տարբեր մասնագիտության տեր հյուրեր, ովքեր հանդիպման սկզբում ներկայացան՝ նախ ցածր ու անվստահ ձայնով, ապա՝ հստակ և բարձրաձայն:

Անմիջական մթնոլորտում Նազենի Հովհաննիսյանը ներկայացրեց խոսքի վերաբերյալ մի շարք կարևոր նրբություններ՝ մինչև անգամ խոսելով ճիշտ շնչառության մասին: Միասին կատարեցինք խոսքի ճիշտ արտաբերմանը միտված յուրահատուկ վարժություն.

-Մի, մե, մա, մո, մու, մը,-սկզբում լսվեց Նազենիի, ապա՝ բոլոր ներկաների ձայները:


Զվարճալի օրինակների ուղեցությամբ՝ Նազենին նկարագրեց, թե որքան կարևոր է խոսելու մշակույթը: Նա նույն նախադասությունն արտաբերեց երկու տարբերակով՝ ընդգծելով բոլոր սխալները: «Մարդու ձայնի որակն ուղիղ համեմատական է նրա կարդացած գրքերի քանակին»,-ժպտաց, պայուսակի մեջ փորփրելով՝ հանեց մի օծանելիք ու դիպավ սեղմակին: «Տեսեք, քանի որ տարան լիքն է, կարծես թե, բոլորին հաճելի, անուշ բույր է տարածվում: Նույնը մարդու դեպքում է: Եթե գլուխը լիքն է, շուրթերից հաճելի խոսք է հնչում: Իհարկե, դատարկ տարան նույնպես կարելի է սեղմել, բայց օդից բացի, ուրիշ ոչինչ այնտեղից դուրս չի մղվի»:


Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցության համար: Հատուկ շնորհակալություն Նազենի Հովհաննիսյանին՝ բարեգործությանը միանալու պատրաստակամության համար:

Լուսանկարները՝ David Jotyan Photograpy

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել