NEMRA-Ի ԱՅԼ ՀԱՄԵՐԳԸ LOFT-ՈւՄ/ ՖՈՏՈ-ՎԻԴԵՈ
Սեպտեմբերի 11-ին LOFT-ում տեղի ունեցավ Nemra ռոք խմբի ակուստիկ համերգը:
Nemra-ն արդեն երեք տարի է, ինչ ներկայանում է իր լսարանին՝ հետաքրքիր ու յուրօրինակ երաժշտությամբ: Վերջերս նրանք ելույթ են ունեցել բազմաթիվ բեմերում, և «Լոֆթ»-ը չէր կարող բաց թողնել հնարավորությունը՝ իր պատերից ներս հյուրընկալելու խմբի անդամներ Վասպուրին, Մարիաննային ու Վանին:
Թեև համերգային ծրագիրը նախատեսված էր երիտասարդների համար, հանդիսատեսի շարքերում կգտնեիք տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչների, ովքեր ակտիվ մասնակցում էին՝ զուգահեռ ձայնակցելով Nemra-ին և երեկոյի հատուկ հյուրեր՝ Նազելի Արսենյանին (ջութակ) ու Մարի Լալայանցին (ֆլեյտա):
Համերգային ծրագիրն ինտերակտիվ էր. Nemra-ն պատրաստել էր հարցաթերթիկներ, որոնք հանդիսատեսը սիրով լրացրեց: Մեծ քանակի պատճառով ոչ բոլոր պատասխանները հասցրին ընթերցվել, ուստի մրցանակը հավասար կիսվեց բոլոր մասնակիցների մեջ: Իսկ մրցանակը, ոչ ավել, ոչ պակաս Բալի կոմպոտ էր՝ Nemra-ի «It's not about cherries» երգի անվանումով:
Ի դեպ, հենց այս երգով էլ եզրափակվեց Nemra-ի ԱՅԼ համերգը LOFT-ում: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ երեկոն իրենցով է՛լ ավելի հետաքրքիր և ուրախ դարձնելու համար: Մեկնաբանությունների դաշտում սպասում ենք կարծիքների ու տպավորությունների:
Լուսանկարները՝ Sannie Studios Photography-ի և Ինա Աբրահամյանի
