NO LIMITS. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Շաբաթ օրը ը Երևանի Քաղաքապետարանի Մանապատանեկան Ստեղծագործական կենտրոնը Bridge of Health Armenia բարեգործական կազմակերպության հետ համատեղ "Լոֆթ" ինքնազարգացման կենտրոնում "40 բարության օր" մեծ իրադարձության շրջանակներում իրականացրեց ևս մեկ բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան բացառապես երիտասարդ երգիչներ, երաժիշտներ և խմբեր։

Նրանց անունները քեզ արդեն իսկ ծանոթ են տարբեր հեռուստատեսային նախագծերից, երաժշտական կամ բարեգործական այլ ծրագրերից: Այսպես, երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Սրբուհի Սարգսյանը («X Factor» նախագծի ֆինալիստ)/Allusion band, Արմինե Քոչարյանը («X Factor» նախագծի մասնակից), Մերի Մնջոյանը («Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող), The left doors band-ը, Աննա Սահակյանը, Վարդան Գաբոյանը, Արև Գրիգորյանը («Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից)/Imagine band-ը և Սոնա Ռուբենյանը («Հայ Սուպերսթար» նախագծի հաղթող):

Այս բարեգործական երեկոն մի փոքր տարբերվում էր մյուսներից, քանի որ երիտասարդական էր, ակտիվ և պարային: Հրաշալի ելույթներն ավելի էին գեղեցկացնում Լոֆթի ամբողջ տարածքում պարող և ուրախ հյուրերը: Այս ակտիվության համար Լոֆթն, իհարկե շնորհակալ է հայտնի շոումեն, պարուսույց Արթուր Զաքարյանին (Մարատիչ):

Այս անգամ երեկոյի ողջ հասույթը, շաբաթվա ընթացքում հատուկ արկղում հավաքված գումարը և Լոֆթի շաբաթօրյա եկամուտը կազմեց 507.000 ՀՀ դրամ, որն ուղղվելու է 2,5 տարեկան Լիլիթի բուժմանը: Նրան վիրահատական միջամտությունից հետո նշանակված է համակարգչային տոմոգրաֆիա (КТ), 2 կուրս քիմիաթերապիա և ճառագայթում։

“Լոֆթ"-ը շնորհակալ է համերգի կազմակերպիչներին, մասնակիցներին և, իհարկե, հյուրերին: Մենք գնահատում ենք ձեր վերաբերմունքն ու թեկուզ ամենափոքր ներդրումը:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել