NO LIMITS. ՎԻԴԵՈՏԱՐԲԵՐԱԿ
Մենք արդեն պատմել ենք Ձեզ "No Limits" բարեգործական համերգի մասին: Իսկ այժմ ուրախ ենք ներկայացնել համերգի վիդեոտարբերակը, որի համար հատուկ շնորհակալություն՝ VVG PRODUCTION-ին՝ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ համերգային երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Սրբուհի Սարգսյանը («X Factor» նախագծի ֆինալիստ)/Allusion band, Արմինե Քոչարյանը («X Factor» նախագծի մասնակից), Մերի Մնջոյանը («Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող), The left doors band-ը, Աննա Սահակյանը, Վարդան Գաբոյանը, Արև Գրիգորյանը («Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից)/Imagine band-ը և Սոնա Ռուբենյանը («Հայ Սուպերսթար» նախագծի հաղթող): Մաղթում ենք հաճելի դիտում:
Share
