ՕՐԳԱՆԱԿԱՆ ԶՐՈւՅՑՆԵՐ LOFT-ՈւՄ

Օրգանական տարին ամփոփելու, ձեռք բերված արդյունքներն ամփոփելու ու ամանորյա համեղ օրգանական ուտեստների շուրջ հաճելի զրույց ունենալու ակնկալիքով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը Դեկտեմբերի 16-ին հրավիրել էր բոլորին տարեվերջյան միջոցառման:

Լոֆթում էին հավաքվել ՕԳԱՆ ծրագրի բոլոր ընկերները, Օրգանականը նախընտրողները, Օրգանական դեսպաններն ու բոլոր նրանք, ում համար Օրգանական ու առողջ ապրելակերպը միակ ընտրությունն է:

Օրգանական դեսպանները՝ հայտնի հաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Մերի Ներսիսյանը, Գոհար Հայրապետյանը և Արման Մարգարյանը ներկաներին պատմեցին, թե ինչպես է ՕԳԱՆ ծրագիրն իրենց օգնել միանալ Օրգանական շարժմանը, դառնալ Օրգանական դեսպան ու նախապատվություն տալ Օրգանական եղանակով արտադրված մթերքներին:

Հայաստանում Օրգանականի լավագույն մասնագետները՝ Նունե Սարուխանյանը և Վարդանուշ Պետրոսյանը, ներկայացրին, թե ինչպես է Օրգանական գյուղատնտեսությունն օգնում պահպանել էկոհամակարգերը ու միասին ստեղծեցին Ամանորի առողջ Օրգանական ճաշացանկ:
Ներկաները վայելեցին նաև անվճար Food Photography Master Class և ֆոտոսեսիա Մարաշլյան ֆոտոստուդիայի կողմից, մասնակցեցին մրցույթին, ստացան մրցանակներ և համտեսեցին ամանորյա համեղ օրգանական ուտեստներ:

Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցության համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել