ՊԱՐԱՅԻՆ ՏՈՆ՝ ԿՐՔՈՏ, ԹԵԺ ԵՎ ԶՎԱՐՃԱԼԻ

Հունվարի 31-ին՝ երեկոյան, պարուսույց Մանվել Բաբայանը Երևանի պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, միջազգային կարգի մրցավար Արթուր Զաքարյանի (Մարատիչ) հետ պարային խառնաշփոթ էր ստեղծել Լոֆթում: Եվ այդ խառնաշփոթի համար բոլորը միայն ու միայն ուրախ էին: Երեկոն լի էր անակնկալներով: Պարուսույցները Լոֆթում հավաքված հյուրերին սովորեցնում էին պարել սալսա և բաչատա: Դե իսկ շարժումներն արագ սովորելուց հետո էլ ի՞նչ էր մնում հատուկ լուսավորությամբ սրահում հավաքված հյուրերին, եթե ոչ մոռանալ բոլոր հոգսերը և պարել, պարել ու պարել: Քանի որ օրը հատուկ էր և տոնական (Սուրբ Սարգիս), անցկացվեց նաև փոքրիկ թեմատիկ վիկտորինա, որի ճիշտ պատասխանը հնչեցնող մասնակիցը ստացավ հատուկ մրցանակ: Մրցանակաները, սակայն, այսքանով չսահմանափակվեցին: Երբ հյուրերն ինքնամոռաց պարում էին, Արթուր Մարատովիչն առաջարկեց զույգերին մրցել, և հաղթող զույգն, իհարկե, նույնպես առանց նվերի չմնաց: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին և կամզակերպիչներին՝ սիրո բարեխոսի տոնի ավարտը Լոֆթում անմոռանալի դարձնելու համար: Պարային միջոցառումները մեզ մոտ այսքանով չեն ավարտվի: Սպասեք առավել հրաշալի նորությունների:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել