ՊԱՅՈւՍԱԿԻ ՊԱՏՄՈւՅԹՅՈւՆԸ. վարպետության դաս

Նոյեմբերի 14-ին «Լոֆթ Երեւան»-ում հյուրընկալել էինք դիզայներ Աննա Միրզոյանին, ով վարեց ինքնատիպ սեմինար-վարպետության դաս նորաձեւության աշխարհի ամենահին եւ ամենակիրառելի աքսեսուարի՝ պայուսակի մասին։ 

Հանդիպման առաջին հատվածում մասնագետը ելույթ ունեցավ «Պայուսակի պատմությունը, 30 լեգենդար եւ ամենանորաձև պայուսակները» խորագիրը կրող դասախոսությամբ։ Իսկ ահա հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցավ վարպետության դաս, որի ընթացքում մասնակիցները պատրաստեցին ձեռագործ դրամապանակներ։ 

Երեկոյի ընթացքում սրահում ներկայացված էին նաեւ դիզայներ Աննա Միրզոյանի յուրակերպ աշխատանքները, որոնք պատրաստված են բարձրորակ եւ արտասովոր նյութերի համադրությամբ։

Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցության համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել