Քաղաք, որտեղ ես եմ. ներկայացում
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20։30-ին, «Լոֆթ Երևան» -ում տեղի ունեցավ «Քաղաք, որտեղ
ես եմ» ներկայացումը։
Պիեսը քսանմեկերորդ դարի ծնունդ է, այդ իսկ պատճառով
այն իր մեջ պարունակում է արդի համամարդկային հիմնախնդիրներ, որը կարծես հավերժ է։
Այն մեր ներսում և մեզնից դուրս տիրող «Աստված-Քաղաք»-ի, «Մարդ-Հրաշք-Կախարդանք»-ի
բացահայտումն է։
Պիեսի հեղինակն է Իվան Վիռիպաևը, թարգմանությունը կատարել է Նունե Վարդանյանը, իսկ բեմադրությունը՝
Process Team-ը։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Դավիթ Սարգսյանին,
Զառա Անտոնյանին, Վալենտինա Ջուլհակյանին։
Share
