ՔՆՆԱՐԿՈւՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈւԹՅԱՆ ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մարտի 6-ին «69.120 բարության րոպե» նախագծի շրջանակներում LOFT-ում տեղի ունեցավ իրազեմանը միտված հերթական քննարկումը: Քննարկման թեման հետևյալն էր՝ «Հոգևոր երաժշտության ազդեցությունը մարդու վրա»:
Բանախոսը «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանն էր:
Հանդիպման ընթացքում վերջինս պատմեց հոգևոր երաժշտության պատմության, ինչպես նաև դրա կատարման ընթացքի և վայրի մասին: Անդրադարձ եղավ եկեղեցական ծիսակատարոթյունների ժամանակ Եկմալյանի ու Կոմիտասի երաժշտությունների օգտագործմանը: Քննարկեցինք պատարագի կառուցվածքը և այն, թե եկեղեցական ծիսակատարությունների ընթացքում ինչ հատվածներ են հնչում: Բանախոսը չմոռացավ ներկայացնել նաև շարականների վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ:
Շնորհակալ ենք մասնակցության համար:
Լուսանկարները՝ Մերի Համբարձումյանի
