ՍՈՎՈՐԵՑԻՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Աշխարհում մարդիկ այնքան տարբեր են և նրանց մեջ հաստատ կան նրանք, ովքեր հաջողության են հասել առանց մասնագիտական կրթության, առանց ծանոթի կամ առանց շփման և հաղորդակցման առանձնակի հմտությունների։ Բայց նրանց մեջ չկա ոչ ոք, ով հաջողության է հասել առանց սեփական ժամանակի կառավարման ունակության։ Ահա թե ինչու էր Էսոլարմ Բիզնես Թրեյնինգ Կենտրոնը որոշել Լոֆթում անցկացնել «Ժամանակի կառավարման գաղտնիքները» վերնագրով թրեյնինգ, որը փետրվարի 20-ին հաջողությամբ կայացավ:
Լոֆթի սեմինարների սրահում հավաքվել էին ամենատարբեր մասնագիտության մարդիկ, ովքեր իսկապես հավատում էին, որ ժամանակի կառավարումն ամենակարևոր ռեսուրսներից է, բայց թե որոնք են գաղտնիքները, նրանք չգիտեին: Թրեյնինգը վարում էր Հայկ Մարգարյանը, ով բացի ժամանակի կառավարման գաղտնիքների մասին պատմելուց, նաև թեժ քննարկումների թեմաներ էր առաջարկում:
Շնորհակալություն Էսոլարմ Բիզնես Թրեյնինգ Կենտրոնին, Sannie Studios Photography-ին և բոլոր մասակիցներին: Հուսով ենք Դուք Ձեզ հետ որևէ օգտակար գաղափար և գիտելիք տարաք:
