ՍՈՎՈՐԵՑԻՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՎԵԲ-ԿԱՅՔ

21-րդ դարն է. ժամանակն առաջ է գնում, փոխվում են ստանդարտները, և ցանկացած ոլորտի գործունեություն պահանջում է իր տեղն օնլայն հարթակում։ Իսկ ի՞նչ է պետք դրա համար։ Իհա՛րկե, վեբ-ծրագրավորման գոնե բազային գիտելիքներ։ 

Հունիսի 6-ի երեկոյան Loft Yerevan-ը հյուրընկալել էր վեբ ծրագրավորմամբ հետաքրքրվողներին։ «Սովորում ենք ստեղծել վեբ-կայք» դասընթացը նախատեսված էր սկսնակների համար։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան վեբ-կայքերի ստեղծման պրոցեսին, անհրաժեշտ գործիքներին և հենց տեղում գործնականում կիրառեցին ձեռք բերված գիտելիքները։ 

Դասընթացը վարում էր Վահե Աբելյանը, ով հանդիսանում է վեբ-կայքերի դիզայնով և ծրագրավորմամբ զբաղվող «Yereone» ընկերության հիմնադիր տնօրենը։ Նա սերտիֆիկացված է «Magento» ընկերության կողմից` որպես առցանց առևտրային կայքերի նախագծման և ծրագրավորման մասնագետ։

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել