STREET ART, ԹԵ՞ ՎԱՆԴԱԼԻԶՄ. ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆՔ LOFT-ՈւՄ
Բանավիճելու համար, իհարկե, հատուկ օրեր անհրաժեշտ չեն, բայց երբ առաջադրվում է թեմա, կարելի է հավաքվել և արտահայտել սեփական տեսակետը: Այս անգամ թեման առաջարկել էր LOFT ֆրանսիական ակումբը, այն է՝ «Street Art, թե՞ վանդալիզմ»:
Հոկտեմբերի 22-ին LOFT-ի թրեյնինգների սրահում թեժ բանավեճ էր, որն, իհարկե, միանգամից չբռնկվեց: Նախ Լիանան, ով մի քանի տարի բնակվել է Փարիզում, ներկայացրեց այնտեղի փողոցային արվեստի նրբությունները, ապա խոսքը փոխանցեց Ռոբերտին: Վերջինս հայտնի է՝ Երևանում որպես street art-ի ներկայացուցիչ: Ա՛յ այս ամենից հետո նոր սկսվեց բանավեճը և մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր տեսակետը: Իհարկե, որևէ եզրահանգման գալը բարդ է, սակայն կարող ենք ասել, որ բանավեճը կայացավ:
