"THE STAR POWER". ԱՆՀԱՏԱԿԱՆՈւԹՅՈւՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԽԱՂԸ

Հունիսի 20-ին շաբաթօրյա “Լոֆթ"-ում տեղի ունեցավ “The Star Power" խաղը: Բոլոր մասնակիցներն առաջին անգամ էին խաղում, և հետաքրքրությունը բավական մեծ էր: Ուստի Լիանան, ով “The Star Power"-ի լիցենզավորված ֆասիլիտատոր է, արագ ներկայացրեց կանոնները, պատասխանեց բոլոր հարցերին և մեկնարկեց խաղի սկիզբը:

Ինչպես և նախօրոք տեղեկացրել էինք, աս խաղը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին դրսևորել իրենց անհատական առանձնահատկությունները` խաղային վարքագծի միջոցով: Մասնակիցները 4 ժամ շարունակ բարձր տրամադրությամբ իրականացնում էին իրենց դեմ դրված պահանջները և փորձում հասնել լավ արդյունքների: Իսկ խաղի ավարտին կազմվեց մասնակիցների շրջանակ, որտեղ քննարկվեցին տպավորությունները, ձեռքբերումներն ու արդյունքները: Շնորհակալ ենք մասնակիցներին՝ ցուցաբերած հրաշալի խաղի համար և իհարկե կազմակերպիչներին՝ հանձին Լիանայի:

Հուսով ենք նորից կհանդիպենք “The Star Power" խաղի շուրջ:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել