«ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ» ԳՈՐԾԱՐԱՐ ՅԱՆ ԿՐԻԵԿԵԼՍԸ ԼՈՖԹՈւՄ
Փետրվարի 24-ին Լոֆթ էր ժամանել ոչ ստանդարտ գործարար Յան Կրիեկելսը, ով եկել էր` հայ երիտասարների հետ փորձով կիսվելու: Նա հոլանդացի բնախույզ, բնամարդ ու արվեստագետ է, ով զբաղվում է երկրագնդի բնական ռեսուրսների սահմանափակ լինելու մասին տեղեկատվության տարածմամբ, արվեստի ու մշակույթի զանազան ստեղծարար միջոցներով արդյունավետ հանդիպումների կազմակերպմամբ ու մարդկանց մեջ բնապահպան կայծն արթնացնելուն ուղղված նախաձեռնությունների կազմակերպմամբ:
Յանը հավատում է, որ մարդիկ կարող են ավելի ճիշտ ապրել, ավելի քիչ վատնել երկրագնդի, ՄԻԱԿ երկրագնդի սահմանափակ ռեսուրսները: Նա գեղեցիկ պրեզենտացիայի և տաբեր հոլովակների միջոցով Լոֆթում հավաքված հյուրերին մատուցեց շատ ու շատ գաղափարներ, որոնք, ըստ իրեն, պետք են մարդուն ճիշտ ապրելու համար, պատասխանեց հետաքրքրող հարցերին և շատերի հետ շփվեց նաև անհատապես:
Ի ուրախություն մեր թիմի, Յան Կրիեկելսը շատ հավանեց Լոֆթը և ցանկություն հայտնեց Բելգիայում ստեղծել նմանատիպ մի վայր: Նույնիսկ հրավիրեց Լոֆթ թիմին Բելգիա՝ իրեն օգնելու:
Շնորհակալ ենք Յանին, նրա թիմին և Լոֆթի բոլոր հյուրերին:
Օգտակար հղումներ.
Յան Կրիկելսի պաշտոնական կայքը՝ jankriekels.be
«Յուխրոնիա» նախագիծը՝ uchronians.org
Առողջ ապրելակերպին և ջեռուցմանն ուղղված հիանալի ու մեծ մասսայականություն վայելող նախագիծ՝ youtube.com
«JAGA» ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ facebook.com
