«ԼՈՖԹ»-ՈՒՄ ՅՈԳԱՅԻ ԴԱՍԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․ ՀԻՄԱԼԱՅԱՆ ՅՈԳԱՅԻ ՎԱՐՊԵՏ ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Այսուհետ LOFT-ում յոգայի դասընթացներ կանցկացնի Հիմալայան Յոգայի վարպետ Վահագն Վարդումյանը, ով 18 տարի է՝ ուսումնասիրում է ֆիզիկական, հոգևոր և հոգեբանական փորձառությունը:

Ինչպես նշում է Վահագնը, յոգան իր ճամփորդական ընկերն է. ուր գնում է կուտակում է որքան հնարավոր է շատ տեղեկություն և փորձ: Իսկ այժմ փորձով կիսվելու ժամանակն է: Նախնական ծրագրով՝ LOFT-ի յոգայի գոտում Վահագնը կանցկացնի շաբաթական 3 պարապմունք։ Պարապմունքները կտևեն 1 ժամ և ավելի, կներառեն՝ նախավարժանք, հոդերի տաքացում, երբեմն նաև ինքնամերսում, ֆիզիկական դիրքեր, հանգիստ՝ դիրքերի արանքում և դիրքերի ցիկլի վերջում, շնչառական վարժություններ, հանգիստ՝ շնչառական ցիկլի վերջում, մտակենտրոնացում, կարճ հարց-պատասխան, մոտիվացիոն բլից զրույց:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել