ՅՈԳԱ՝ ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Առողջ ապրելակերպի սիրահարնե՛ր,
Ուրախ ենք ձեզ ներկայացնել յոգայի նոր դասընթացներ, որոնք նախատեսվում են վաղ առավոտյան:
YogaWorks-ը Այենգար և Աշտանգա ոճերի համադրություն է, որտեղ Այենգարի յոգայից վերցված է դիրքերի կատարման ճշգրտությունը, իսկ Աշտանգայից՝ դինամիկ անցումները: Դասի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում դիրքերի ճիշտ կատարմանը, որպեսզի դիրքերը լինեն ավելի արդյունավետ և անվտանգ: Այդ նպատակով օգտագործվում են տարբեր միջոցներ, ինչպիսիք են բլոկերը, գոտիներն ու ծածկոցները՝ դիրքերը հասանելի դարձնելով բոլորի համար. Այս մոտեցման շնորհիվ դիրքերը կարող են մոդիֆիկացվել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց կարիգներին համապատասխան. ընդ որում մեծ ուշադրություն է դարձվում ողնաշարի խնդիրներին, իսկ փորձ ունեցող աշակերտներին արաջարկվում են առավել բարդ տարբերակներ:
Յոգան նպաստում է մեջքի ցավերի մեղմացմանը, բարելավում է նյութափոխանակությունը՝ նպաստելով քաշի կարգավորմանը, թուլացնում է լարվածությունն ու անհանգստաությունը, որն օգնում է դիմակայել սթրեսսներին
Դասընթացի օրերը` երկուշաբթի և ուրբաթ
Դասընթացի սկիզբը՝ 08:30-ին
Տևողությունը՝ 1 ժամ, 15 րոպե
Մեկ դասի արժեքը՝ 1600 ՀՀ դրամ
Դասը կվարի յոգայի որակավորված ուսուցիչ Յուլիա Ղարիբյանը
