ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ․ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Փետրվարի 16-ին LOFT-ում տեղի ունեցավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացում-հանդիպումը։
Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով նրանք գործուղվում են Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։
Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի 25 տարվա պատմություն և կիրառվել է աշխարհի ավելի քան 40 երկրի Ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են «Teach For All» միջազգային ցանցի ներքո։
Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
Share
