«ԹԵԼԱԴՐՈւԹՅՈւՆ» LOFT-ՈւՄ
Մարտի 8-ին «Լոֆթ Երեւան»-ում տեղի ունեցավ «Թելադրություն» նախագծի հանդիպումներից մեկը, որի շրջանակներում հաղորդավար Էրիկ Անթառանյանն ընթերցեց հատված Չարենցի «Երկիր Նաիրի»-ից։
Ներկաները մեծ ոգեւորությամբ «թելադրվեցին» եւ ստուգեցին հայոց լեզվի սեփական գիտելիքները։
Ուրախ էինք աջակցել այս նախագծին եւ համագործակցել դրա ուրախ թիմի հետ։ Շնորհակալ ենք նաեւ Էրիկին՝ անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու եւ «հասկանալի թելադրելու» համար։
Հիշեցնենք, որ «Թելադրություն»-ն ամենամյա է եւ նպատակ ունի տարվա մեջ գոնե մեկ անգամ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու սեփական լեզվի ու գրագիտության վրա։
Share
