ԿՈՒԼԻՍՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Մարտի 7-ին LoftHRclub-ում տեղի ունեցավ «Կուլիսներից այն կողմ» հանդիպումը, որի շրջանակում համագործակցեցինք Հայաստանում առաջատար և ուրույն աշխատանքային հարթակի՝ staff.am-ի հետ։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ բուռն քննարկում ոլորտի լավագույն մասնագետների և մասնակիցների միջև՝ CV-ի ճիշտ կազմումից մինչև հաջողակ հարցազրույց ունենալու գաղնիքները։

Հանդիպումը բաղկացած էր 2 պանելային քննարկումից, որոնք վարեցին  LOFT․ HR club-ի հիմնադիր, ԵՊՀ ՄՌԿ դասախոս, Joomag Armenia Talent Specialist Անի Մարգարյանը  և staff.am-ի համահիմնադիր Luiza Avetisyan-ը։

Առաջին քննարկման պանելիստներն էին՝

1.Աստղիկ Ավետիսյան ՝ Finca, Անձնակազմի համալրման մասնագետ,

2. Վարս Վարդանյան ՝ PicsArt Armenia, ՄՌԿ ղեկավար,

3. Լուիզա Ավետիսյան ՝ staff.am, համահիմնադիր, 

4. Անի Ակիմյան՝ Ucom, Հավաքագրման և Ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կոորդինատոր,

5. Աննա Պողոսյան ՝ BetConstruct, Հավաքագրման և կազմակերպչական զարգացման բաժնի ղեկավար,

6. Սոնա Գրիգորյան ՝ Optym, ՄՌԿ մասնագետ։

Առաջին քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները տվեցին հարցեր ուղղված CV կազմելու, թափուր աշխատանքներին դիմելու և հարցազրույցին մասնակցելու ճիշտ մոտեցումների մասին։ ՄՌԿ մասնագետների հետ հետաքրքիր և ինտերակտիվ հարց-պատասխանի արդյունքում պատասխանեցինք բոլոր հարցերին։

Երկրորդ քննարկման պանելիստներն էին`

1.Անի Մարգարյան ՝ Joomag Armenia, Տաղանդների մասնագետ, 

2. Անահիտ Պողոսյան ՝ HSBC Bank Armenia, HR generalist, 

3. Աննա Ստեփանյան ՝ Synergy International Systems, ՄՌԿ տնօրեն, 

4. Սվետլանա Բաբայան ՝ Finca, Անձնակազմի համալրման մասնագետ,

5.Անի Թորանյան ՝ PicsArt Armenia, ուսուցում և զարգացում բաժնի ղեկավար,

6. Տաթևիկ Վարդանյան ՝ Ucom Անձնակազմի հավաքագրման և համալսարանների հետ համագործակցության մասնագետ:

Այս հատվածում քննարկեցինք թեկնածուների կողմից թույլ տրվող հիմնական սխալները, ինչպես նաև խոսեցինք հարցազրույցի ընթացքում  թեկնածուների ցանկալի վարքի մասին։ Կարևոր անդրադարձ կատարեցինք հարցազրույցից հետո գործատուի կողմից հետադարձ կապի տրամադրմանը և որոշման կայացման վրա մեծ ազդեցություն ունեցող կրիտերիաներին։

Նախատեսված 2 ժամի փոխարեն հանդիպումը տևեց գրեթե 3 ժամ` hամոզված ենք, որ հանդիպումը նպաստեց ցանկալի գործատուների հետ շփմանն ու անհրաժեշտ տեղեկատվություն ստանալուն, ինպես նաև ոլորտի լավագույն մասնագետների հետ  հանդիպմանը։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին իրենց ներկայության և նման ակտիվ մասնակցության համար։

Մի քանիսի հնչած կարծիքներից․

  • «Հանդիպման արդյուքնում ձեռք բերեցի ծանոթություններ ու օգտակար տեղեկություն։ Խորհուրդ կտամ հնարավորինս շատ նմանատիպ հանդիպումներ անցկացնել»։ Էմմա Մարգարյան


  • «Ամենակարևոր ձեռքբերումը հանդիպման արդյունքում աշխատաշուկայում առկա կազմակերպությունների ՄՌ կառավարման աշխատելաոճերին ծանոթանալն էր»։ Հայկուհի Հովհաննիսյան


  • «Ինձ համար ձեռքբերում էր տվյալ ոլորտի մարդկանց հետ շփումը։ Խորհուրդ կտամ շարունակել նույն ոգով»։ Հայարփի Զիրոյան


  • «Հանդիպումը լավ հնարավորություն էր նոր կապերի ձեռքբերման համար։ Նաև կարողացա HR մասնագետների հետ շփման արդյունքում բացահայտել ոլորտի գաղտնիքները»։ Աննա Գրիգորյան


  • «Կարողացա ստանալ մշտապես հուզող հարցերի պատասխաններ։ Ցանկանում եմ, որպեսզի հաճախակի կազմակերպվեն նման հանդիպումներ»։ Մարինե Կուսիկյան

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել