«ՔՈ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ». ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 13-ին LOFT-ի «Բիզնես ակումբ»-ի հանդիպման շրջանակներում հյուրընկալել էինք ակումբի համակարգող Սամվել Գևորգյանի՝ «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքում տեղ գտած մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր պատմեցին ընկերության հաջողության պատմությունը, կիսվեցին իրենց փորձառությամբ և ներկայացրին՝ ինչ ռազմավարություն ու գործիքներ են կիրառվել տվյալ ընկերության տարբեր բիզնես իրավիճակներում:

Հանդիպմանը ներկա էին այս պահին ամենահայտնի ընկերություններից մի քանիսի ներկայացուցիչները՝ Արսեն Բազիկյանը (ACBA Leasing CO CJSC-ի գլխավոր տնօրեն),
Տիգրան Չիբուխչյանը (Yell Extreme Park-ի հիմնադիր),
Դիրան Բաղդադյանը (Gourmet Dourme, Armenian Chocolates-ի համահիմնադիր, տնօրեն), Լիլիթ Մարտիրոսյանը (Nairian-ի մարքեթինգի և վաճառքների գծով տնօրեն), Արմինե Ղազարյանը (ARLOOPA ընկերության նախագծերի ղեկավար)։

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել