«Ինքնորոշում» նախագիծ. ծրագրավորում
Մարտի 6-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի «Ինքնորոշում» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկին՝ ծրագրավորմանը նվիրված միջոցառում։
Ծրագրավորումը համակարգչային ծրագրի ստեղծման գործընթացն է։ Իսկ ըստ Նիկլաուս Վիրտի՝ «Ծրագրեր = ալգորիթմներ + տվյալների կառուցվածքներ»։ Ծրագրավորման անմիջական խնդիրներն են ալգորիթմների և տվյալների կառուցվածքների ստեղծումը և կիրառումը։
Ավելի լայն իմաստով ծրագրավորումը հասկացվում է որպես մի գործունեություն, որը կապված է աշխատանքային միջավայրում ծրագրերի ստեղծման ու պահպանման՝ ծրագրային ապահովման հետ:
Հանդիպումը վարեց «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը։
Share
